Հայաստան

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 15-ին, ժամը 12։44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։

Գերատեսչությունից նշում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում