Համակարգն արձագանքում է ըստ սահմանված օրենքների. Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին ապրիլի 14-ին ձերբակալելուն՝ նշելով, որ Հայաստանում աշխատում են ինստիտուտներ, և հանցանքի պարագայում այդ ինստիտուտներն արձագանքում են ըստ օրենքի։

«Մեզ մոտ աշխատում են ինստիտուտներ, և, երբ մարդը հանցանք է գործում, այս դեպքին չեմ անդրադառնում, առհասարակ լինի երիտասարդ կին, լինի ծեր տղամարդ, լինի պաշտոնյա, համակարգն արձագանքում է և ըստ սահմանված օրենքների, տվյալ  դեպքում քրեական օրենսգիրքն է գործում։ Այն չի նայում, որ ընտրակաշառք տվողը ծեր մարդ է, մանկահասակ երեխա ունեցող մեկն է։ Կարծում եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան միջնորդություններ ներկայացնելիս նաև, այն տրամաբանությունը որ գիտեմ, առաջնորդվել է հումանիստական նկատառումներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունն ու նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն։

Գոհար Ղումաշյանը ձերբակալվել էր ապրիլի 14-ին՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։

 

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան