Փաշինյանը թվարկեց 2018 թվականի հեղափոխությունից հետո արձանագրված տնտեսական հաջողությունները

2 րոպեի ընթերցում

2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությունը 1 տրլն 410 մլրդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ այդ գումարը վերադարձնելով նրանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով 2018 թվականի հեղափոխությունից հետո արձանագրված հաջողությունները:

«2021-2025 թվականներին ՀՀ համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9 տոկոս: Նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1 տոկոս: ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3.1 տոկոս»,- ասաց  վարչապետը:

2025 թվականի պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի ցուցանիշից ավելի են 2.3 անգամ կամ 4.3 մլրդ դոլարով:  

«Այս 4.3 մլրդ դոլարը որտեղի՞ց հայտնվեց, հայտնվեց այդ բոլոր գողանալու սողանցքները հատիկ-հատիկ ու համբերատար փակելու շնորհիվ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշեց, որ կապիտալ ծախսերը՝ 2017 թվականի համեմատ, 2025 թվականին աճել են 2.9 անգամ:

«Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ: Միջին ամսական եկամուտը 2017 թվականի համեմատ աճել է 87 տոկոսով, համախառն գնաճը նույն ժամանակաշրջանում կազմել է 29 տոկոս։ Այս թվերը ցույց են տալիս, որ 2017 թվականի համեմատ աշխատող մարդիկ 55 և ավելի տոկոսով ավելի լավ են ապրում: 2018-2025 թվականների ընթացքում 1 տրլն 410 մլրդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, տարբեր ծրագրերով այդ գումարը վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ընդգծեց՝ նաև թվարկված հաջողություններին հասնելու համար է 2018 թվականին իրականացվել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

Հայերեն English Русский

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ