Հայաստան

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի արդարադատության նախարարությունում

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի արդարադատության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, պատվիրակության ղեկավար կազմում էին Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը:

Կողմերն ամփոփել են ծրագրի ընթացիկ փուլում արձանագրված զարգացումները՝ անդրադառնալով նախորդ առաքելությունից հետո կատարված աշխատանքներին և նախատեսված քայլերի առաջընթացին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի արդիականացման գործընթացին, Ազգային արխիվի թվայնացման հաստատված հայեցակարգի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև արդեն իրականացված և շարունակվող աշխատանքներին։

Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն էական դեր ունի նախարարության թվայնացման գործընթացների խորացման, կառավարման արդյունավետության բարձրացման և ժամանակակից տվյալահենք լուծումների ներդրման գործում։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում