Մերձավոր Արևելք

Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր երկիրը կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», - ասել է Մելոնին Վերոնայում կայացած միջոցառման շրջանակներում։

«Մենք պետք է շարունակենք աշխատել խաղաղության բանակցությունները առաջ մղելու, իրավիճակը կայունացնելու ջանքերի և Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, որը կարևոր է մեզ համար, ակնհայտորեն, ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի համար», - հավելել է նա։

Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում, ստորագրվել է 2003 թվականին և վավերացվել երկու տարի անց։ Այնուհետև այն երկարաձգվել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, իսկ վերջին երկարաձգումը պետք է ավարտվեր 2031 թվականին։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում