Իրան

Չինաստանը կպատասխանի Իրանին աջակցության պատրվակով իր նկատմամբ սահմանվող ամերիկյան մաքսատուրքերին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կպատասխանի Իրանին աջակցության պատրվակով իր նկատմամբ սահմանվող ամերիկյան մաքսատուրքերին

Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն, եթե Միացյալ Նահանգներն Իրանին ռազմական աջակցություն ցույց տալու պատրվակով մաքսատուրքեր սահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ ՉԺՀ-ն միշտ զգուշավոր և պատասխանատու դիրքորոշում է պահպանում ռազմական արտադրանքի արտահանման հարցերում, - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգտոնի սպառնալիքը` սահմանելու մաքսատուրքեր Իրանին օգնության համար։ - Եթե ամերիկյան կողմը ցանկանում է դա որպես պատրվակ օգտագործել Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու համար, ապա մենք անպայման կձեռնարկենք վճռական պատասխան միջոցներ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր 50% մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել, թե Պեկինը պատրաստվում է հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Իրանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում