Մերցը Նեթանյահուի հետ զրույցում Լիբանանի հետ հաշտության ուղիղ բանակցությունների կոչ է արել

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել հաշտության ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի կառավարության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության կողմից ապրիլի 13-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Մերցը կողմ է արտահայտվել մարտական գործողությունների դադարեցմանը Լիբանանի հարավում և հայտարարել, որ արմատական ​​շիա «Հեզբոլլահ» շարժումը պետք է վայր դնի զենքը։

Մերցը վերահաստատել է, որ Բեռլինն աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական ​​ճանապարհով համաձայնության հասնելու ջանքերին։ ​​

Բացի այդ, Ֆրիդրիխ Մերցը մտահոգություն է հայտնել պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։

«Հորդանան գետի Արևմտյան ափի փաստացի մասնակի անեքսիա չպետք է լինի», - ասել է նա։

Ապրիլի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել էր ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ «Հեզբոլլահ»-ի զինաթափման և երկրների միջև խաղաղ հարաբերություններ հաստատելու շուրջ: Նեթանյահուի խոսքով՝ Լիբանանի իշխանություններից բազմիցս խնդրանքներ են եղել բանակցություններ սկսելու մասին: Վարչապետը նշել է, որ «հնարավորինս շուտ» երկխոսություն սկսելու հանձնարարություն է տվել։

Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է ցամաքային գործողությունը Լիբանանին հարավում՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի և Իրանի հայտարարած երկշաբաթյա հրադադարը չի վերաբերում Լիբանանին:

Ապրիլի 10-ին ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են ապրիլի 14-ին Պետքարտուղարությունում առաջին հանդիպումն անցկացնել, որի ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել հիմնական բանակցությունները սկսելու ամսաթիվը: Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին կմասնակցի նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը