Արաղչին իր օմանցի պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր օմանցի գործընկերոջ՝ Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի հետ՝ քննարկելով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի և բանակցությունների վերաբերյալ վերջին զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը՝ պահպանելու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ և մասնակցությամբ՝ հեռու ԱՄՆ-ի կործանարար միջամտությունից», - հայտնում է գործակալությունը։

Իր հերթին, Օմանի արտաքին գործերի նախարարը ողջունել է Իրանի պատասխանատու մոտեցումը՝ ընդունելու հրադադարի պահպանումը և դիվանագիտական գործընթացի շարունակումը։ Նա հույս է հայտնել, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջան կվերադառնան հնարավորինս շուտ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական արշավ սկսեցին Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը 40 օրվա ընթացքում մի շարք հակագրոհներ իրականացրին՝ թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական ռազմական օբյեկտները։

Ապրիլի 8-ին կողմերը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո ապրիլի 11-ին Իսլամաբադում կողմերի միջև բանակցություններ են կայացել։ Այս քննարկումների ընթացքում Իրանը ներկայացրել է տասը կետից բաղկացած ծրագիր, որով կոչ էր անում դուրս բերել ամերիկյան զորքերը, վերացնել պատժամիջոցները և վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ: Չնայած Պակիստանում ԱՄՆ բանակցողների հետ 21 ժամ տևած ինտենսիվ բանակցություններին՝ կողմերը համաձայնության չեն հասել։ Անհամաձայնության գլխավոր կետերից մեկն է եղել Իրանի միջուկային ծրագիրը։

Իրան

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել. գնդակն իրանական դաշտում է. Վենս

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը