Մարզեր

Ճամբարակ համայնքի Բարեպատ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքի Բարեպատ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Բարեպատ գյուղում 700 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, խմելու ջրատար ցանցը կառուցվել է համայնքապետարանի միջոցներով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին։ Համայնքի բյուջեի միջոցներից շինարարության իրականացման համար հատկացվել է 850 հազար դրամ՝ 700 մետր երկարության պոլիէթիլենային խողովակներ և 10 պարկ ցեմենտ՝ աղբյուրակապի կառուցման համար։

Ծրագրի իրականացման արդյունքում Բարեպատի 10 ընտանիք ապահովվել է խմելու մշտական ու որակյալ ջրով։

«Հին ջրագիծը կառուցվել էր շատ վաղուց, այն հիմնովին քայքայվել էր, հետագա շահագործման համար պիտանի չէր, ուստի կառուցվեց նոր ջրագիծ, որը բավարարում է տվյալ թաղամասում բնակվող 10 ընտանիքի կարիքները»,-ներկայացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում