Հայաստան

Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվել է և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ ՝ապրիլի 11-ին խուզարկություններ են կատարվել 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 

Արդյունքում՝ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։ Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում