Իրան

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը բացասաբար կանդրադառնա միջազգային շուկաների վրա․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը բացասաբար կանդրադառնա միջազգային շուկաների վրա․ Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կշարունակի բացասաբար ազդել միջազգային շուկաների վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտեֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման գործողությունները, հավանաբար, կշարունակեն բացասաբար ազդել միջազգային շուկաների վրա. սա կարելի է ենթադրել մեծ վստահությամբ։ Այնուամենայնիվ, շատ մանրամասներ մնում են անորոշ և անհասկանալի, ուստի ես վերապահումով կմոտենամ որևէ էական մեկնաբանություն անելուն», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Մեկնաբանությունն արվել է Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում նավերի նկատմամբ սահմանափակումները անօրինական են և «համարժեք են ծովահենության», և որ Իրանը վճռականորեն կներդնի «մշտական ​​մեխանիզմ»՝ նեղուցը վերահսկելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում