Իրան

Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրն Իսլամաբադում չստորագրվեց ամերիկյան կողմի պատճառով, Իրանը բարեխղճորեն էր մասնակցում բանակցութուններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է Իրանի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցում էր բարեխղճորեն՝ պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ էր մնացել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, մենք բախվեցինք (ամերիկյան կողմի) մաքսիմալիզմին, պայմանների մշտական փոփոխությանը և արգլափակմանը», - գրել է Արաղչին։

Նա հավելել է, որ բարի կամքը բարի կամք է ծնում, թշնամությունը՝ թշնամանք։

Իրանը և ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադար են հայտարարել ապրիլի 8-ի գիշերը, սակայն Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններն ապրիլի 12-ին ավարտվել են առանց որևէ համաձայնության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում