Հայաստան

ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի

ՀՀ կառավարությունն ընդունելու է որոշում, ըստ որի՝ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Գեղարքունիքի մարզի Գագարինավան կատարած շրջայցի ժամանակ բնակիչների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նա խոստացավ զբաղվել կոնկրետ քաղաքացու խնդրով, ով բարձրացրել էր վերոհիշյալ հարցը։  

Քաղաքացիներից մեկը Փաշինյանին դիմեց բնակելի շենքերի տանիքների վերանորոգման հարցով և հայտնեց, որ բնակիչներն իրենց գումարներով կատարել են որոշակի աշխատանքներ։ 

Զրույցին ներկա Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Գագարինավան տանող ճանապարհը կվերանորոգվի։ Սուբվենցիոն ծրագրով ընթացիկ տարում կվերանորգվի նաև տեղի հրապարակը և կմեկնարկեն մանկապատրեզի կառուցապատման աշխատանքները։ 

Քաղաքացիներից մեկը Փաշինյանին հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել են Գագարինավանի յոթ բնակիչներ, բայց դեռ հուշարձան կանգնեցնելու տեղ չի հատկացվել։ 

«Այստեղ կա զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար, պետք է շուրջը բարեկարգել։ Այդ տարածքում երեխաները կկարողանան խաղալ»,- ասաց Փաշինյանը և Գեղարքունիքի մարզպետին հանձնարարեց հետևել բարեկարգման աշխատանքներին։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում