Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
1 րոպեի ընթերցում

Ապրիլի 12-ին, ժամը 09:42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք: