Ռուսաստան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրադադարը գործելու է Մոսկվայի ժամանակով ապրիլի 11-ի, ժամը 16։00-ից (17:00 Երևանի ժամանակով) մինչև ապրիլի 12-ի ավարտը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ հրադադար պահպանել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի առաջարկած հրադադարի ռեժիմը, սակայն պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում