Հայաստան

ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել

Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառավարությունից։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ՝ հանձնաժողովում քննարկվել են ՀԸԳՀ-ի նորճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:

Անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտության հետ կապված հարցերին։

Նիստի արդյունքներով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ պատասխանատու գերատեսչություններին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում