Բախվել են ոստիկանության ավտոբուսն ու «Նիսան» ավտոմեքենան․ զոհվել է 1 անձ
1 րոպեի ընթերցում

Քուչակ-Ապարան ճանապարհին ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, միմյանց են բախվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։