Քաղաքականություն

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են հանձնաժողովից։

ԿԸՀ ներկայացուցիչները հանդիպմանը կներկայացնեն օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները և ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը, որոնք կիրառվելու են առաջիկա ԱԺ ընտրություններին։

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին ԿԸՀ վարչական շենքում, Գ․ Քոչար 21 Ա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում