Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

Առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից:

ՀՀ վարչապետի աշխատակազմի, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանի և վարչության մասնագետների հետ նա դիտարկել է Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման ընթացքը։ Շինարարական աշխատանքների որակը հիմնականում գոհացուցիչ է եղել։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել է ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ շինարարության տեմպն արագացնելու, նախատեսվող աշխատանքները սեղմ ժամկետում իրականացնելու նպատակով։

Հաջորդիվ դիտարկվել է Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ընթացքը։ Շինարարությունը հիմնականում ավարտված է։ Արձանագրվել են որոշ թերություններ, որոնք կոմիտեի նախագահը հանձնարարել է շտկել կարճ ժամանակում և համապատասխանեցնել առաջադրված պահանջներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում