Միացյալ Նահանգներ

ԱՄՆ բանակը HIMARS համակարգերի ռեկորդային գնումներ է պլանավորում 2027 ֆինանսական տարում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակը HIMARS համակարգերի ռեկորդային գնումներ է պլանավորում 2027 ֆինանսական տարում

ԱՄՆ բանակի կողմից HIMARS համակարգեր գնելու հայտը 2027 ֆինանսական տարում գերազանցել է նույնիսկ Ուկրաինայի համար ակտիվ օգնության ժամանակաշրջանի առավելագույն ցուցանիշները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ուսումնասիրելով Պենտագոնի բյուջետային փաստաթղթերը։

HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերման համար պահանջվել է 745,7 միլիոն դոլար։ Սա 12 անգամ գերազանցում է ներկայիս ֆինանսավորման մակարդակը, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2026 ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, ծրագրի համար հատկացվել է 61,5 միլիոն դոլար՝ միջոցներ ընդամենը վեց միավորի արտադրության համար։ Նոր հայտը նախատեսում է միանգամից 96 արձակման կայանքների ձեռքբերում։

Բացի այդ, սա զգալիորեն ավելի բարձր է 2023 ֆինանսական տարվա ծախսերից, երբ HIMARS համակարգերի համար հատկացվել էր 672 միլիոն դոլար, այդ թվում՝ 516 միլիոն դոլար՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի պաշարները լրացնելու համար նախատեսված արտակարգ հատկացումներից։

Ինչպես հետևում է փաստաթղթերից, 2023 թվականից հետո ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է մի քանի տարի անընդմեջ։ Իսկ այժմ բանակը նախատեսում է HIMARS-ների համակազմը հասցնել 617 կայանքի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում