Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է, հաստատել է փոխանակման լուրը։

Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան Կիևին է հանձնել 1000, իսկ Կիևը Մոսկվային՝ 41 մարմին։

Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբն իր հերթին հայտարարել է, որ 1000 զոհերի մասունքները վերադարձվել են Կիևին։

Նաև նշվում է, որ ուկրաինացի քննիչները կանցկացնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ վերադարձված անձանց ինքնությունը պարզելու համար, որից հետո մասունքները կհանձնվեն նրանց ընտանիքներին։

Մարմինների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի վերջին, որի շրջանակում Ռուսաստանը հանձնել է 1000 մարմին և ստացել 35-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում