Առաջիկա օրերին Հայաստանի որոշ շրջաններում կտեղա ձյուն, Երևանում՝ անձրև

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված` ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20 սմ-ով։ Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 10-13-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հայերեն Русский