Իրան

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան աս-Սաուդը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանք քննարկել են վերջին զարգացումները և լարվածության նվազեցման ուղիները՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար», - ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցը երկու երկրների միջև առաջին պաշտոնական շփումն է այն բանից հետո, երբ Իրանը ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններին ի պատասխան հարձակումներ էր իրականացրել հարևան Պարսից ծոցի երկրների վրա։

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերություններում եղել են ինչպես լարվածության, այնպես էլ կարգավորման շրջաններ: 2016-2023 թթ. երկկողմ հարաբերությունները լարված էին։ 2023 թ. մարտին Չինաստանի միջնորդությամբ անցկացված քննարկումներից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնել էին վերականգնել հարաբերությունները: Երկու կողմերն ընդգծել էին իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում