Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար ռուսական գազի թանկացման հիմքեր չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ընդդիմադիրների և որոշ փորձագետների հարցադրումներն այն մասին, թե ի՞նչ է անելու Հայաստանի կառավարությունը, եթե Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը թանկանա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Շվեյկն ասում էր՝ եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Իսկ եթե դա չլինի, ի՞նչ են անելու նրանք, ովքեր այդ հարցադրումն անում են»,- նշեց Փաշինյանը։  

Վարչապետը հստակեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր՝ շեշտելով, որ գազի գնի բարձրացման որևէ հիմք չկա։ Նրա խոսքով՝ երկու սուբյեկտ չեն կարող իրար հետ հարաբերվել այն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը մտածի, որ դիմացի կողմը խախտելու է բոլոր պայմանագրերը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ Հայաստանից Ռուսաստան ծաղիկ և կոնյակ արտահանող տնտեսավարողները խնդիրների առաջ են կանգնում Ռուսաստանի Դաշնությունում:

«Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել: 2018 թվականից ես տասնյակ անգամներ հրապարակային և ոչ հրապարակային խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին։ Եվ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն: Այն խնդիրները, որոնք կան, որոնք վերաբերում են տնտեսության արդիականացմանը, մենք այդ հարցերում շարունակելու ենք աջակցել տնտեսավարողներին, բայց մենք համաձայն չենք, որ այդ թվում փորձ արվի տեխնիկական խնդիրները քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել»,- նշեց Փաշինյանը:

Հայերեն العربية English فارسی 中文

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները