Հայաստան

Հայաստանը ճանապարհների շերտագրման՝ արհեստական բանականությամբ աշխատող սարքավորում կգնի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ճանապարհների շերտագրման՝ արհեստական բանականությամբ աշխատող սարքավորում կգնի

Հայաստանի կառավարությունը ճանապարհների շերտագրման սարք ձեռք կբերի, որը թույլ կտա արհեստական բանականության միջոցով որոշել, թե ինչ տեսակի նորոգում պետք է կատարել ճանապարհներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության ապրիլի 9-ի հերթական նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Արդեն քննարկել ենք ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու վերաբերյալ հարցը։ Այդ սարքավորման արժեքը կազմում է մոտավորապես 500-600 միլիոն դրամ։ Այն մեզ թույլ կտա ամբողջությամբ շերտագրել և արհեստական բանականության հետ համադրելով՝ որոշել, թե ինչ տեսակի նորոգում պետք է կատարվի ճանապարհին։ Սարքավորումը կանցնի ճանապարհի վրայով և մեզ խորհուրդ կտա, թե մենք այդտեղ միջին նորոգում, թե հիմնանորոգում պետք է անենք, ինչ խորությամբ պետք է անենք և այլն»,-մանրամասնեց Խուդաթյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում