Մակրոնը Փեզեշքիանի և Թրամփի հետ զրույցում կոչ է արել հրադադարը տարածել նաև Լիբանանի վրա

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի իր պաշտոնակիցներ Մասուդ Փեզեշքիանի և Դոնալդ Թրամփի հետ՝ ասելով նրանց, որ հրադադարի որոշումը «հնարավոր ամենալավ» որոշումն էր և կոչ անելով այն տարածել Լիբանանի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

«Ես հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կպահպանվի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ առճակատման բոլոր հատվածներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որ հրադադարը լինի հավաստի և երկարատև», - գրել է նա։

Մակրոնը հավելել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է հասցեագրի Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի, նրա տարածաշրջանային քաղաքականության և Հորմուզի նեղուցով նավարկությունը խոչընդոտող գործողությունների հետ կապված մտահոգությունները։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան իր դերը կկատարի այդ գործընթացում՝ Մերձավոր Արևելքում իր գործընկերների հետ սերտ համակարգմամբ։

Ըստ Մակրոնի՝ նա այս թեման քննարկել է Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Իրաքի առաջնորդների հետ իր զրույցներում։

Մեկ այլ գրառման մեջ Մակրոնը հայտնել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ իր զրույցի մասին։ Նա խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին, որոնք մեծ զոհերի պատճառ են դարձել, և իր աջակցությունն է հայտնել այդ երկրին։

«Դրանք ուղիղ սպառնալիք են ներկայացնում ձեռք բերված հրադադարի կայունության համար։ Այն պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա։ Ես վերահաստատեցի Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը և Ֆրանսիայի վճռականությունն՝ աջակցելու Լիբանանի իշխանությունների ջանքերին՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և իրականացնելու «Հեզբոլլահ»-ի զինաթափման ծրագիրը», - գրել է Ֆրանսիայի նախագահը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո Իսրայելը հայտարարել է, որ այն չի տարածվի Լիբանանի վրա։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս