Իսրայելը պատերազմի մեկնարկից ի վեր Լիբանանին ամենամեծ համակարգված հարվածն է հասցրել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Բեյրութում, հարավային Լիբանանում և Բեքաայի շրջանում 10 րոպեի ընթացքում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 100 թիրախի՝ սա անվանելով ներկայիս պատերազմի ընթացքում իրականացված ամենամեծ համակարգված հարվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր Telegram ալիքում։

Ըստ հայտարարության՝ թիրախավորվել են հրթիռային կայաններ, հրամանատարական կենտրոններ և հետախուզական ենթակառուցվածքներ։

«Սա «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների դեմ իրականացված ամենամեծ հարվածն է», - նշված է հայտարարության մեջ։

Թիրախների մեծ մասը գտնվում էր քաղաքացիական տարածքներում, և Իսրայելը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու համար։

«Լիբանանի պետությունը և նրա քաղաքացիները պետք է մերժեն «Հեզբոլլահ»-ի ամրապնդումը քաղաքացիական տարածքներում և նրա զենքի կարողությունների ավելացումը», - հայտարարել է ԻՊԲ-ն։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ողջունել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն չի տարածվում Լիբանանի վրա՝ չնայած պակիստանցի միջնորդների պնդումներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 7-ի տվյալներով՝ Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1530-ի, իսկ վիրավորներինը՝ 4812-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Լիբանանին և երկրի հարավում ցամաքային գործողություն է սկսել։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին