Ինովացիա

Թվային տնտեսության և հասարակության ձևավորումը ռազմավարական առաջնահերթություն է. ԲՏԱ նախարար

2 րոպեի ընթերցում

Թվային տնտեսության և հասարակության ձևավորումը ռազմավարական առաջնահերթություն է. ԲՏԱ նախարար

Վստահության հիմքով թվային տնտեսությունների և թվային հասարակության ձևավորումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Doing Digital Forum 2026»-ի ընթացքում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Մենք հավատացած ենք, որ մեր ազգային կենսունակության բարձրացման և տնտեսության կայուն, շարունակական զարգացման նախադրյալներից մեկը հանդիսանում են բաց, թափանցիկ, ապահով, պաշտպանված տվյալները, ենթակառուցվածքները և վստահության միջավայրը: Եթե ինձ հարցնեն՝ արդյոք հնարավո՞ր է մեկ մտքով ասել, թե ինչ է թվայնացումը կամ թվային վերափոխումը, գոնե ես դա անել չեմ կարող և վստահ չեմ՝ անգամ, որ ԱԲ-ն կարող է դա լիարժեք կերպով հասցնել հանրությանը: Նախևառաջ Կառավարությունը պատկերացնում է, որ այն գալիս է հեշտացնելու իր քաղաքացու կյանքը, գալիս է վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի տնտեսության համար՝ բիզնեսի համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ և, ինչու ոչ, ապահովելու նոր միջավայր՝ տեխնոլոգիաների և նորարարության զարգացման համար»,- ասաց Հայրապետյանը:

ԲՏԱ նախարարը հավելեց, որ արդեն տարիներ շարունակ Կառավարությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ մեծածավալ ու բազմակողմանի բարեփոխումներ է իրականացրել այս ուղղությամբ:

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: «Doing Digital Forum 2026»-ն ընթանում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում