Մարզեր

Վահանում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Վահանում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 47 միլիոն 100 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 4-ը սուբվենցիոն են՝ 109 միլիոն 100 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 968 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Վահանում կառուցվել է 12276 մետր երկարության խմելու ջրատարի ներքին ու  արտաքին ցանցեր, 2000 մետր սալիկապատ մայթեր, խմելու ջրի քլորակայան, օրվա կարգավորիչ ջրամբար, հիմնանորոգվել 5700 գծամետր մարզային ու ներհամայնքային նշանակության ճանապարհ, 2 կամուրջ։

Պետական ծրագրերով հիմնանորոգվել է Ճամբարակ-Վահան 5700 գծամետր երկարության ճանապարհը, Վահանի միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի կարիքների համար կառուցվել 1000 մետր խմելու ջրատար, քլորակայան և օրվա կարգավորիչ ջրամբար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում