Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի սկզբի համեմատ ցածր է մնում 12 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի սկզբի համեմատ ցածր է մնում 12 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 29 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր լինելով 12 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի մարտի 3-ի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով։

2026 թվականի հունվարից մինչ ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 18 միլիոն 167 հազար խմ ջուր։

Սևանա լիճ թափվող գետերի վարարումները ցուրտ եղանակի պատճառով դեռ չեն սկսվել։

Սևանա լճի մակարդակի էական բարձրացում կարող է սպասվել ապրիլի երկրորդ կեսից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում