Իրան

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր ստանձնել Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման գործում

1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր ստանձնել Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման գործում

Չինաստանը հույս ունի, որ Իրանի դեմ պատերազմում ներգրավված կողմերը կօգտվեն խաղաղության հնարավորությունից և կհաղթահարեն տարաձայնությունները երկխոսության միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Պակիստանի միջնորդությամբ Իրանին ներկայացված հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկի մասին հարցին, որն իրանական կողմը մերժել է։

ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Չինաստանը ողջունում է խաղաղությանը նպաստող բոլոր ջանքերը և աջակցում է Պակիստանի ակտիվ միջնորդական ջանքերին։

Մաո Նինգն ասել է, որ հնարավորինս շուտ հրադադարի հասնելը և երկխոսության վերսկսումը միջազգային հանրության ընդհանուր ցանկությունն է։ Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում