Ռուսաստան

Ռուսաստանում մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածներից 25 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածներից 25 մարդ է զոհվել

Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների պատճառով զոհվել է 25 խաղաղ բնակիչ, նրանց  թվում՝ երկու երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:

«Անցած շաբաթվա ընթացքում ուկրաինացիների  գնդակոծություններից տուժել է 176 խաղաղ բնակիչ. վիրավորվել է 151 մարդ, այդ թվում՝ 10 անչափահաս։ Զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս», - ասել է նա:

Միրոշնիկի խոսքով՝ Կիևը մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածք է արձակել 3,3 հազար տարբեր տեսակի զինամթերք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում