Եվրոպա

ԱՄՆ փոխնախագահը Հունգարիայի վարչապետի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահը Հունգարիայի վարչապետի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հունգարիա այցի ընթացքում մտադիր է վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել Ուկրաինայի խաղաղության գործընթացը։

«Ես անհամբեր սպասում եմ իմ ընկեր Վիկտորի հետ հանդիպմանը։ Մենք կքննարկենք ԱՄՆ-Հունգարիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Իհարկե, վստահ եմ, որ զգալի ուշադրություն կդարձվի Եվրոպային, Ուկրաինային և այլ թեմաների», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Վենսը Բուդապեշտ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության ապրիլի 2-ի հայտարարության՝ Վենսի այցը Հունգարիա կկայանա ապրիլի 7-8-ը։ ԱՄՆ փոխնախագահի այցը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ ներկայիս վարչակազմի աջակցությունը Հունգարիայի գործող վարչապետին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում ևս իր աջակցությունն է հայտնել նրան։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում