Հայաստան

Քասախ բնակավայրում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Քասախ բնակավայրում ավտոմեքենա է այրվել

Հայաստանի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 7-ին ժամը 03։07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Գ․ Նժդեհի փողոցում այրվում են աղբամաններ և ավտոմեքենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 03:50-ին։ Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում