ՌԴ Նովոռոսիյսկի նավահանգստում տեղի ունեցած միջադեպը չի ազդել Ղազախստանի նավթի արտահանման ծավալների վրա

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունն ապրիլի 6-ին հայտարարել է, որ ռուսական Նովոռոսիյսկի նավահանգստում տեղի ունեցած միջադեպը չի ազդել Ղազախստանի նավթի արտահանման ծավալների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ և այլ քաղաքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին, որը սկսվել է ապրիլի 5-ի առավոտյան և տևել գրեթե 24 ժամ։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ 10 մարդ վիրավորվել է, նաև վնասվել են բնակելի շենքեր։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորները «հայտնաբերվել են մի քանի ձեռնարկությունների տարածքում». նա չի հիշատակել Նովոռոսիյսկի ծովային նավահանգիստը։

«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը» ղազախական նավթի արտահանման հիմնական ուղին է, որին բաժին է ընկնում Ղազախստանի՝ խողովակաշարով մղվող նավթի ծավալի ավելի քան 80%-ը: Կոնսորցիումի բաժնետերերն են Ռուսաստանի Դաշնությունը (31%), Ղազախստանը (20,75%) և մասնավոր ընկերությունները, այդ թվում՝ ամերիկյան Chevron ընկերությունը (15%):

Փետրվարի վերջին Նովոռոսիյսկի նավահանգստի վրա կատարված ևս մեկ հարձակումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ էր արել Ուկրաինայի իշխանություններին զերծ մնալ ամերիկյան շահերի հետ կապված թիրախներին հարվածելուց:

Ուկրաինան նավթավերամշակման և արտահանման օբյեկտների վրա հարվածները բացատրում է Ռուսաստանի ռազմական տնտեսությունը խաթարելու ցանկությամբ։

Ռուսաստան

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը