Իրան

Իրանական հարվածից հետո Հայֆայում փլատակներից դուրս են բերել չորս մարմին

1 րոպեի ընթերցում

Իրանական հարվածից հետո Հայֆայում փլատակներից դուրս են բերել չորս մարմին

Իսրայելի հյուսիսային Հայֆա քաղաքում ապրիլի 5-ին Իրանի իրականացրած գնդակոծությունից հետո բնակելի շենքի փլատակներից դուրս են բերվել չորս մարդու մարմիններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով փրկարար ծառայություններին։

Երկու հոգու մարմինները դուրս էին բերվել գիշերը, ևս երկուսինը՝ ապրիլի 6-ի առավոտյան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վրա արձակված իրանական հրթիռներից մեկը հարվածել է Հայֆայում բնակելի շենքի։

Իրանը հարվածներ է հասցրել նաև Իսրայելի կենտրոնական շրջաններին, այդ թվում՝ Թել Ավիվին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում