Իրան

Իսրայելը հայտնել է Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա գրոհի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա գրոհի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պնդում է, որ զինվորականները գրոհել են Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա, որը գտնվում է երկրի հարավում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հենց նոր հզոր հարված հասցրեց Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանին, որը գտնվում է Ասալույեում։ Սա հանգուցային թիրախ է, որին բաժին է ընկնում երկրի ողջ նավթաքիմիական արտադրանքի մոտավորապես կեսը», - հայտարարել է Կացը, որի խոսքը տարածել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Կացը սպառնացել էր, որ Իսրայելը կուժեղացնի Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում