Դաղստանում ավելի քան 2 հազար բնակելի շենք ջրածածկ է եղել հեղեղումների հետևանքով

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները վերացնում են Դաղստանում անձրևային հեղեղումների հետևանքները։ Այստեղ ավելի քան 2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 6-ին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ջրի մակարդակի բարձրացման պատճառով տեղի են ունեցել փողոցների և տնամերձ տարածքների կրկնակի հեղեղումներ։ Դաղստանի Հանրապետությունում ջրով ողողված է մնում 2075 բնակելի շենք, 1817 տնամերձ հողամաս և ավտոճանապարհների 173 հատված», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անձրևներն ու մինչև 20 մ/վրկ արագությամբ ուժեղ քամիները կշարունակվեն տարածաշրջանում։

Հեղեղումների հետևանքների վերացման գործին ներգրավվել է 1,2 հազար մարդ և 200 միավոր տեխնիկա։

Ապրիլի 5-ին Դաղստանի Դերբենտի շրջանում տեղի է ունեցել  Գեդժուխի ջրամբարի պատնեշի ճեղքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն սկսել է չորս բնակավայրերից բնակիչների տարհանում։ Դուրս է բերվել 4,1 հազար մարդ, այդ թվում՝ 823 երեխա։

Տարածաշրջանային իշխանությունները հայտարարել են, որ կորցրած բնակարանների փոխհատուցման և վնասված շենքերի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 4 միլիարդ ռուբլի։

Հայերեն Русский

Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն

Կիևի մերձակայքում գտել են Մոնակոյում պայթյունի համար կասկածվող կնոջ մարմինը

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի այցի ժամանակ

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ի՝ Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Օձունում կասեցվել է լցակայանի գործունեություն