Ռուսաստան

Դաղստանում ավելի քան 2 հազար բնակելի շենք ջրածածկ է եղել հեղեղումների հետևանքով

1 րոպեի ընթերցում

Դաղստանում ավելի քան 2 հազար բնակելի շենք ջրածածկ է եղել հեղեղումների հետևանքով

ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները վերացնում են Դաղստանում անձրևային հեղեղումների հետևանքները։ Այստեղ ավելի քան 2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 6-ին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ջրի մակարդակի բարձրացման պատճառով տեղի են ունեցել փողոցների և տնամերձ տարածքների կրկնակի հեղեղումներ։ Դաղստանի Հանրապետությունում ջրով ողողված է մնում 2075 բնակելի շենք, 1817 տնամերձ հողամաս և ավտոճանապարհների 173 հատված», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անձրևներն ու մինչև 20 մ/վրկ արագությամբ ուժեղ քամիները կշարունակվեն տարածաշրջանում։

Հեղեղումների հետևանքների վերացման գործին ներգրավվել է 1,2 հազար մարդ և 200 միավոր տեխնիկա։

Ապրիլի 5-ին Դաղստանի Դերբենտի շրջանում տեղի է ունեցել  Գեդժուխի ջրամբարի պատնեշի ճեղքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն սկսել է չորս բնակավայրերից բնակիչների տարհանում։ Դուրս է բերվել 4,1 հազար մարդ, այդ թվում՝ 823 երեխա։

Տարածաշրջանային իշխանությունները հայտարարել են, որ կորցրած բնակարանների փոխհատուցման և վնասված շենքերի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 4 միլիարդ ռուբլի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում