Հայֆայում Իրանի հարվածներից երկու մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Իսրայելի Հայֆա քաղաքում երկու մարմին է հայտնաբերվել փլվածքների տակ Իրանի կողմից հրթիռակոծումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է N12 հեռուստաալիքը:
Նշվում է, որ փրկարարական խմբերը շարունակում են ևս երկու անհետ կորածի որոնումները: Բժշկական խմբերը դեպքի վայրում նաև բուժօգնություն են ցույց տվել ութ վիրավորի, որոնցից մեկը ծանր վիճակում է:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից հրթիռների նոր արձակման մասին:
Կարդացեք հոդվածը` Русский