Բանակն ամբողջական չէ առանց պատրաստված պահեստազորի. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ երկար տարիներ Հայաստանում պահեստազորի հավաքներին մատների արանքով են նայել․ տարիներ շարունակ հարյուր հազարավոր պահեստազորայիններ չեն իմացել, թե ինչ է վարժական հավաքը, չեն իմացել իրենց կցագրման, ստորաբաժանման, իրենց առջև դրվելիք պոտենցիալ խնդրի՝ հանձնարարության մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանի հայտարարությունը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

«Պատկան մարմիններն իրենց հերթին չեն իմացել այդ մարդկանց գտնվելու վայրի, հետագա կրթության, աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության ու անգամ մահացության մասին։

Այսօր արդեն ստեղծված է տարածքային պաշտպանության նոր համակարգը, որի միջոցով իրականացվում են 25-օրյա վարժական հավաքները, տարեկան ծառայության են ներգրավվում հազարավոր պահեստազորայինքաղաքացիներ։ 

Սա փոփոխություն է, որ պիտի դառնա պաշտպանական համակարգի կարևոր առանցքներից մեկը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ արձանագրելով, որ բանակն ամբողջական չէ առանց պատրաստված պահեստազորի։ 

Հայերեն فارسی

Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով

Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը

2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

Վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են իրանական 5 հրթիռ որսալու մասին

Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին