Իրանը հրթիռակոծել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային կենտրոնը
1 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը Քուվեյթում գտնվող ամերիկյան Ալ Ադիրի ռազմաբազայում հարվածել են Boeing CH-47 Chinook ուղղաթիռների վարժական կենտրոնին և սարքավորումների պահեստային անգարին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով համակցված հարվածը հասցվել է «Իրական խոստում-4» գործողության 94-րդ ալիքի երկրորդ փուլի շրջանակում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ապրիլի 4-ի առավոտյան հայտնել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 94-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս փուլում Իրանի զինված ուժերը թիրախավորել են ռազմաարդյունաբերական կենտրոնները, ինչպես նաև Իսրայելի բանակի հրամանատարության և ստորաբաժանումների տեղակայման վայրերը Դիմոնա, Նեգև, Բեեր Շևա և Ռամաթ Գան բնակավայրերում։