Իրանը Իսրայելին առնչվող նավի է հարվածել Հորմուզի նեղուցի մոտ
1 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը Հորմուզի նեղուցի շրջանում անօդաչու սարքով հարվածել են Իսրայելին առնչվող MSC Ishika առևտրային նավին, որի վրա խոշոր հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X սոցիալական ցանցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարության պաշտոնական էջում ներկայացված հաղորդագրությունում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են իրականացնում Իրանի դեմ, որը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։