Իրան

Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին

Իրանի զինված ուժերը «Ճշմարիտ խոստում 4» գործողության 94-րդ ալիքի ընթացքում խոցել են իսրայելական նոր թիրախներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս գործողության շրջանակում ապրիլի 4-ի առավոտյան խոցվել են Իսրայելի կողմից «գրավյալ տարածքների» հարավային, հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Թել Ավիվում գտնվող ռազմաարդյունաբերական կենտրոններ, հրամանատարության և ստորաբաժանումների տեղակայման վայրեր։

Ըստ հաղորդագրության՝ Իրանի զինված ուժերը օգտագործել են կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարքեր, պինդ ու հեղուկ վառելիքով աշխատող կառավարվող մարտագլխիկներով, ինչպես նաև մի քանի մարտագլխիկներ ունեցող «Խորամշահր», «Խայբար Շեկան» և «Էմադ» ծանր բալիստիկ հրթիռներ։

Հարվածներ են հասցվել Իսրայելի Դիմոնա, Նեգև, Բեեր Շևա և Ռամաթ Գան բնակավայրերում գտնվող թիրախներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում