ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր դաշտը. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 18-րդ համագումարում հայտարարեց այն մասին, թե ինչու իր առաջնորդած քաղաքական ուժը չի մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և ինչպես են վարվելու իրենց կուսակիցներն ու համակիրները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտնեց, որ այդ որոշումն, այդուհանդերձ, մի մասի սրտով չէ։

«Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ չորս տոկոսի շեմը։ Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից։ Վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին՝ ՀՀԿ-ն քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իրենց կողմից պիտակավորվող նախկինները խանգարում են իշխանափոխություն անել»,- ասաց Սարգսյանը։

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն վերոհիշյալ որոշումը կայացրել է, որպեսզի քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները համընդհանուր հաջողությանը ստորադասելու օրինակ ծառայի։

«Ընտրություններին ուղղակիորեն չմասնակցելու որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին։ Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերի ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»,- նշեց ՀՀԿ նախագահը։

Նրա պնդմամբ՝ կյանքով և պայքարով կոփված իրենց «էգոն երբեք չի վերածվել և չի վերածվելու էգոիզմի»։

«Այդ որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք չենք ամաչելու։ Ճիշտ հակառակը՝ դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»,- ասաց Սարգսյանը։

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է