Իրան

Իսրայելը հայտարարել է Թեհրանին նոր հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Թեհրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարձակման են ենթարկվել Թեհրանում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը, զենիթային հրթիռների պահեստը, բալիստիկ հրթիռների զինանոցը, ինչպես նաև զենքերի մշակման ու արտադրության հետ կապված մի քանի օբյեկտներ։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում