Հայաստան

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն կգործեն ապրիլի 18-ին

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն կգործեն ապրիլի 18-ին

ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի ապրիլի 18-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության հունվարի 29-ի համապատասխան որոշմամբ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը:

«ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 4-ի համար հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք ներկայանալ ապրիլի 18-ին՝ հերթագրման նույն ժամին»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում