Նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը վերանայվել է

3 րոպեի ընթերցում

Նախադպրոցական կրթության ոլորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց վերանայվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ երեխաների տարիքային շեմը նվազեցվել է՝ որոշ դեպքերում սահմանելով 3, որոշ դեպքերում՝ 4 տարեկան։

«Մինչ այս մենք ունեինք սահմանափակում, որ նախակրթարաններում կարող են կրթություն ստանալ 5-6 տարեկան երեխաները։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բնակավայրերում նախակրթարանները միակ նախադպրոցական հաստատություններն են։ Ունենք նաև իրավիճակներ, երբ գործող մանկապարտեզները չեն բավարարում երեխաների ընդգրկվածությունն ապահովելու համար։ Նոր փոփոխություններում, այսուհետ, այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը կլինի նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունը, կարող են ընդգրկվել 3-6 տարեկան երեխաները։ Այն բնակավայրերում, որտեղ կան մանկապարտեզներ, սակայն նախակրթարանի գործելու կարիքը ևս կա, արդեն կարող են ընդգրկվել 4-ից մինչև 6 տարեկան երեխաները»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, գործում է 500 նախակրթարան։ Դրանք գործում են դպրոցներին կից և մանկապարտեզների համեմատ հիմնական տարբերությունն այն է, որ երեխաների գտնվելու ժամաքանակը ավելի պակաս է։ Նախակրթարանում ծրագիրը 4-5 ժամվա համար է։ Առկա է նաև «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որից օգտվում են նաև նախակրթարանների երեխաները։

Նախադպրոցական կրթության համատեքստում ծնողներից, թերևս, ամենաշատ բարձրացվող հարցը մանկապարտեզների հերթերն են։ Այդ խնդիրը սուր է հատկապես Երևանում։ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։ Կառավարության ծրագրով նախատեսված է 500 մանկապարտեզի կառուցում։ Այս փուլում 301 հաստատությունում արդեն աշխատանքներն ավարտված են։

2021 թվականին 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում եղել  է 64,3 տոկոս։ Հիմա այս ցուցանիշը հասել է 81 տոկոսի։ Հայաստանի  բնակավայրերից 229-ում բացարձակապես նախադպրոցական կրթական հաստատություն չի գործել։ Այսօր արդեն այդպիսի բնակավայրերի թիվը հասել է 87-ի։ Իրավիճակը փոխելու նպատակով զգալի աշխատանքներ են կատարվել։

«Այս օրերին իրականացնում ենք ուսումնասիրություններ այդ 87 բնակավայրում։ Առանձնացվում են տարածքներ, որտեղ հնարավոր կլինի նախակրթարաններ հիմնել։ Մեր թիրախն այն է, որ հանրապետության բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթությունը լինի հասանելի»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Հանրապետությունում գործող նախակրթարանների ցանկին հնարավոր է ծանոթանալ emis.am հարթակում։

Հայերեն

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները