ՌԴ-ն խստացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Դանկվերտը նշել է, որ նման քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, ամբողջությամբ չի պահպանում Եվրասիական տնտեսական միության պահանջները՝ Եվրամիությունից իր շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։ 

Պաշտոնյան ասել է, որ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալներն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ։

«Հայաստանը, օրինակ, ծաղիկների մատակարարումները երեք տարվա ընթացքում 36 միլիոն հատից հասցրել է ավելի քան 100 միլիոնի։ Շատ այլ ապրանքների դեպքում ևս նկատվում է նման աճ»,- ասել է Դանկվերտը։ 

Նրա խոսքով՝ այդ հանգամանքների պատճառով ռուսական կողմը բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխել է սահմանին մոտ։

Դանկվերտը նաև նշել է, որ հայկական ապրանքների  մեջ արձանագրվել է ավելի քան 900 կարանտինային օբյեկտի հայտնաբերում, ինչը պահանջում է լրացուցիչ ախտահանման միջոցառումներ։

Անդրադառնալով կենդանական ծագման արտադրանքին՝ նա ընդգծել է, որ որոշ դեպքերում ապրանքների ծագումը կարող է չհամապատասխանել հայտարարվածին։

«Որպես օրինակ կարող ենք նշել կարագը, պանիրը և իշխան ձուկը։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը չի կարող նման լինել նորվեգականին»,- նշել է պաշտոնյան։

Հայերեն العربية English فارسی Français

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս