Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Բարձր եմ գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ ենք կատարել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին»,– գրել է նա։ 

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել ՏԿԵ նախարարության հետ՝ առկա օրակարգով սահմանված ծրագրերն իրագործելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ուղղություններով շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում